Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել Ուկրաինայի մայրաքաղաքը՝ ռուսական հարձակումների պատճառով։

Հինգշաբթի France-Presse տեղեկատվական գործակալության հարցազրույցում Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքն անցնում է «գոյատևման ռեժիմի», և խորհուրդ է տվել այն բնակիչներին, որոնք նման հնարավորություն ունեն, ժամանակավորապես հեռանալ Ուկրաինայի մայրաքաղաքից՝ ենթակառուցվածքի կրիտիկական կարևոր օբյեկտներին հասցվող ռուսական հարվածների հետևանքով առաջացած լայնածավալ ճգնաժամի վտանգի պատճառով։

Հոկտեմբերի 8-ի ցերեկը և երեկոյան Կիևում ռուսական բանակը գրոհել է խոշոր էներգետիկ օբյեկտներից մեկը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը, որը մանրամասներ չի հայտնել։

«Որքան էլ լավ պատրաստված լինենք, եթե հակաօդային պաշտպանությունը չաշխատի, մենք կարող ենք հայտնվել շատ ծանր վիճակում», - AFP-ի հետ զրույցում ասել է Կլիչկոն։

Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքապետն ընդգծել է, որ ամբողջական տարհանման մասին խոսք չկա, քանի որ դա կլինի «Պուտինի համար լավագույն սցենարը, որպեսզի գրավի մեր դատարկ քաղաքները»։