Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ջանքերը կարժանանան ճանաչման 2026 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման ժամանակ։
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու պատմական ջանքերը պատշաճ ճանաչում կստանան այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման որոշում կայացնելիս», - գրել է Ալիևը X-ում։
Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է, որ Թրամփը պատմական դեր է խաղացել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում իր կազմակերպած խաղաղության գագաթնաժողովում։
Ալիևը նաև հայտնել է, որ իր նախաձեռնությամբ Ադրբեջանը և Հայաստանը համատեղ առաջադրել են ԱՄՆ առաջնորդի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ ի նշան խաղաղության գործընթացում նրա ներդրման ճանաչման։





























