Պերուում Հիտլեր Մուսոլինի Ֆլորես անունով թեկնածուն հաղթել է Կերոպալկա շրջանի քաղաքապետի ընտրություններում, հաղորդել է The Gateway Pundit պորտալը։

«Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ նա ստացել է 229 ձայն, ինչը կազմել է վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 34,54 տոկոսը», — նշվել է հրապարակման մեջ։

Նշվել է, որ քաղաքական գործիչը 25 կետով առաջ է անցել իր ամենամոտ մրցակցից, սակայն միջազգային ուշադրությունը գրավել է հենց թեկնածուի անսովոր անունը։