Թերթը գրում է, որ կրակից ազատված ՀՀԿ գրասենյակի միջանցքներում երեկ ակտիվորեն քննարկվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության տեղեկությունը:

ՀՀԿ երիտթեւն ասում էր, որ Սերժ Սարգսյանը չի ներել իր աշխատակազմի ղեկավարի՝ երկու ճամբարների միջեւ խուսանավող պահվածքը: Նա ընտրությունների շրջանում փորձել է երկակի խաղ խաղալ, ինչն աննկատ չի մնացել: Ըստ ՀՀԿ-ականների՝ Վիգեն Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է մոտակա օրերի հարց լինել,- գրում է «Հրապարակը»: