Երևանի քաղաքապետարանի որոշմամբ քիչ անց ապամոնտաժվելու են Աջափնյակ վարչական շրջանում գտնվող մի շարք կառույցներ։
Դրանց սեփականատերերը NEWS.am–ի հետ զրույցում նշում են, որ ունեն բոլոր փաստաթղթերը, մասնավորապես, սեփականության իրավունքի վկայականները, բայց իրենց տեղեկացրել են, որ եթե նախկինում քանդվել են այն շինություններն ու կրպակները, որոնք չունեին փաստաթղթեր, այսօր քանդվելու են նաև շինություններն ու կրպակները, որոնք ունեն վկայականներ։
Այս պահին բնակիչները հավաքվել են Շինարարներ փողոցի հարակից հատվածում և սպասում են պաշտոնյաներին։
Նրանք նշեցին, որ երեկ հանդիպում է եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի հետ, վերջինս ևս հաստատել է, որ քանդվելու են իրենց կառույցները և կապ չունի, որ իրենք ունեն սեփականության իրավունքի վկայական։ Իրենց նաև ասել են, որ փոխհատուցման մասին խոսք չկա, եթե խնդիր ունեն, թող դիմեն դատարան հետագայում փոխհատուցման հարցն այդպես լուծվի։





























