Սաուդյան պետական Saudia ավիաընկերության օդաչուն զոհվել է Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի գրոհման հետևանքով։ Այս մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը, փոխանցել է Al Ekhbariya ալիքը։

«Միջադեպը հանգեցրել է մեր աշխատակիցներից մեկի մահվանը։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհված կապիտան Համուդ ալ-Քալթամիի ընտանիքին», — նշվել է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունում հաստատել են, որ ինքնաթիռներից մեկը վնասվել է, այն գտնվել է կայանատեղիում, դրանում ուղևորներ չեն եղել։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի օբյեկտների և Saudi Airlines-ի ինքնաթիռի վրա իրականացված երկու գրոհների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։

Էր Ռիադի օդանավակայանը գրոհի էր ենթարկվել նախօրեին։ Հաղորդվել էր, որ բալիստիկ հրթիռով հարվածը հասցրել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժումը։ Մինչ այդ օդանավակայանի դեմ կիրառվել էին անօդաչու թռչող սարքեր։