Ջակարտայից Մոսկվաէ ուղեւորվում  ինքնաթիռ Ինդոնեզիայում աղետի ենթարկված Sukhoi Superjet 100 իքնաթիռի ռուսաստանցի զոհերի մասունքներով:

Ինդոնեզիայի փրկարարների հետ միասին որոնողական աշխատանքներին մասնակցել է Ռուսաստանի ԱԻՆ-ի ավելի քան 80 մասնագետ: Նախօրեին նրանք վերադարձել են Ռուսաստան, հայտնում է vesti.ru-ն:Հիշեցնենք, որ երեկ Ջակարտայի «Հալիմ- Փերդանկուսումա» օդանավակայանում տեղի է ունենում ռուսաստանյան Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռի 45 զոհերի մասունքնեի հանձնման արարողությունը:  Արարողության ընթացքում ոստիկանության որոնողական բրիգադը խորհրդանշորեն փոխանցեց զոհվածների մասունքները Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական վարչությանը: Այն իր հերթին 45 փայտե դագաղները կփոխանցի Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությանը, որն էլ 35 զոհված ինդոնեզիացիների մասունքները կփոխանցի նրանց ընտանիքներին, իսկ ՌԴ 8 քաղաքացիների, մեկ ամերիկացու եւ մեկ ֆրանսիացու մասունքները` այդ երկրների դեսպանատներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Sukhoi SuperJet-100»-ը աղետի էր ենթարկվել մայիսի 9 –ին Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել է ժայռի: Զոհերի մասունքների որոնողական աշխատանքներն ավարտվել են մայիսի 18-ին:maria