Ֆրանսիական ոստիկանությունը հայտնաբերել է իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի թանգարանի կողոպուտի ընթացքում գողացված նկարները, հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր տեղեկատվությանը։
Սեպտեմբերի 8-ի գիշերը անհայտ անձինք Կան սյուր Մեր քաղաքի թանգարանից հափշտակել էին չորս նկար, սակայն փախուստի ժամանակ ստիպված էին եղել թողնել դրանցից երկուսը։ Կողոպտիչներին հաջողվել էր գողանալ Ռենուարի «Մադամ Կոլոննա-Ռոմանո» և «Աղջիկը ջրհորի մոտ» կտավները։
«Ռենուարի երկու նկարները՝ «Մադամ Կոլոննա-Ռոմանո»-ն և «Աղջիկը ջրհորի մոտ»-ը, որոնք գողացվել էին Կան սյուր Մեր կոմունայի թանգարանից, հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, հայտնաբերվել են ոստիկանների կողմից», - ուրբաթ հայտնել է հեռուստաալիքը։
Չորեքշաբթի BFMTV-ն հայտնել էր, որ Ռենուարի թանգարանի կողոպուտի գործով ձերբակալվել է վեց մարդ։





























