ԱՄՆ-ում հրդեհ է բռնկվել ատոմային սուզանավում: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին` տեղի ժամանակով ժամը 18:00-ին Մեն նահանգի Պորթսում քաղաքի նավաշինարանում «Մայամի» սուզանավում:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել են երկու հրշեջներ, հայտնում է «Իզվեստիա»-ն` վկայակոչելով USA Today.

Lenta.ru-ն, հղում անելով AP-ին, հայտնում է չորս տուժածի մասին, ովքեր բժշկական օգնություն ստանալուց հետո տուն են գնացել: Հրդեհը բռնկումից հետո տարհանվել են այնտեղ գտվող բոլոր մարդիկ:

Ոստիկանության ներկայացուցիչը հավաստել է, որ որեւէ վտանգ տեղի բնակիչների համար չկա, եւ լայնածավալ տարհանում չի իրականացվում: Սուզանավի ռեակտորը միջադեպի պահին անջատված է եղել եւ հրդեհի ժամանակ չի վնասվել: Սակայն հրդեհի բռնկումից մեկ ու կես ժամ անց ռազմական նավից սեւ ծուխ էր ելնում: