Միջազգային իրավապաշտպան ընկերությունը` Amnesty International-ը քննադատել է  Ռուսաստանի իշխանությունների գործողությունները ժողովներ անցկացնելու ազատ հնարավորությանը խոչընդոտելու եւ ընդդիմադիրներին հետապնդելու համար:

Զեկույցի համաձայն, Ռուսաստանում իրավիճակը բնութագրվում է որպես խոսքի ազատության եւ ազատ ժողովներ անցկանելու նկատմամբ սահմանափակումներով, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կովկասի անկայունությամբ: Իրավապաշտպանների մոտ հարցեր են առաջացրել անարդար դատական ընթացքները, ինչպես նաեւ ոստիկանության բաժանմունքներում կիրառվող կտտանքների առնչությամբ, գրում է rbc.ru-ն:

Միաժամանակ  Amnesty International-ը նշում է, որ Ռուսաստանի քաղաքական լանդշաֆտն ենթարկվել է որոշ փոփոխությունների. «Ընտրություններին հաջորդած ցույցերը առաջին ամենազանգվածային ցույցերն են Խորհրդային միության փլուզումից հետո»:

Այն ոլորտներում, որոնք Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է առաջնահերթ` արդիականացում, կոռուպցիայի դեմ պայքար եւ դատական համակարգի բարեփոխում, ըստ իրավապաշտպանների, առաջընթացը «հազիվ նշմարելի է»: