ԱՄՆ-ի համակարգչային մասնագետներին հաջողվել է կոտրել «Ալ- Ղաիդայի» եմենական կազմակերպության կայքը եւ տեղադրել այնտեղ իրենց տեղեկատվությունը: Ամենուրեք ամերիկացիներին սպանելու կոչի փոխարեն կայքում հայտնվել են տվյալներ ահաբեկիչների ձեռքով սպանված Եմենի խաղաղ նմակիչների մասին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ելույթ ունենոլավ Ֆլորիդա նահանգի Տամփ քաղաքում, որտեղ տեղակայված է  ԱՄՆ ԶՈՒ հատուկ գործողությունների հրամանատարության գլխավոր գրասենյակը:

«Ալ- Ղաիդայի» կայքի վրա չարչարվել է Պետդեպարտամենտին կից Ռազմավարական կենտրոնի հակաահաբեկչական կառույցը: Ինչպես հայտնում է  NEWSru.com-ը` «Ալ- Ղաիդային» հացվել է զգայուն հարված, ինչի մասին վկայում են ծայրահեղականների գրառումները վեբ- ֆորումներում: Նրանցից մեկում ասվում է « ջիհադի լրատվական ամրոցների վրա խաչակիրների եւ նրանց օգնականների դաժան հարձակման մասին»: