Թելեգրամյան «Ռիբար» ալիքի ստեղծող Միխայիլ Զվինչուկը և Չեռնոգորիայում ձերբակալված մյուս ռուսաստանցիներն ազատ են արձակվել․ նրանք օդանավակայանում սպասում են մեկնելուն, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զվինչուկը, նրա կինը՝ Վալերիան, և նրանց երեք գործընկերը ձերբակալվել էին Չեռնոգորիայի Ռիսան քաղաքում։

«Խմբին ազատ են արձակել, նրանք գտնվում օդանավակայանում մեկնելուն են սպասում։ Դիվանագետներն աջակցություն են ցուցաբերում»,- հայտնել է Զախարովան։