Բաքվում «Եվրատեսիլ 2012»-ի ընթացքում թալանել են «Բուրանովյան տատիկներին»: Գողացել են նրանց տարազի մաս կազմող բեմական կոշիկների երեք զույգը, բարեբախտաբար նրանք ունեցել են պահուստային կոշիկներ: Տատիկները կոշիկների մասին հիշել են առաջին կիսաեզրափակչից անմիջապես առաջ, երբ նրանք պետք է ելույթ ունենային: Ինչպես հայտնում է Vesti.Az-ը` սկսվել են զանգվածային որոնումներ: Տատիկներից մեկը հիշել է, որ շտապելիս մոռացել է կոշիկները Baku Crystal Hall-ում:
«Եվրատեսիլի» շտաբում ռուսական պատվիրակության անդամներին պատմել են, որ տեսել են, թե ինչպես են գերմանացի լրագրողները հարցուփորձ արել տատիկներին նրանց ազգային տարազի մասին եւ խնդրել ցուցադրել ազգային կոշիկները:
Տատիկները տոպրակներից հանել են կոշիկները, եւ մինչ գերմանացիներն ուսումնասիրել են դրանք, տատիկներին հրավիրել են նստել ավտոբուս: Տատիկները շտապել են նստել ավտոմեքենա` մոռանալով կոշիկների մասին, իսկ գերմանացիներն են կարծել են` տատիկները նվիրել են իրենց այդ կոշիկները: Սակայն, իմանալով ռուս տատիկների բեմական կոշիկների կորուստի մասին, գերմանացիները վերադարձել են դրանք:
Սակայն տատիկները որոշել են չնեղացնել գերմանացիներին, քանի որ նրանցից մեկի ամուսինը բոլոր տատիկների համար պատրաստել էր պահուստային կոշիկներ:



























