Նյու Յորքի Կոլումբիական համալսարանը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ համալսարանի ճաշարանի կերակրացանկում հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման երրորդ տարելիցին, հայտնվել էր մակարոնի սոուս՝ «Հոկտեմբերի 7-ի «Բլաշ» սոուս» անվանմամբ, հայտնել է Columbia Spectator ուսանողական թերթը։

Համալսարանի սննդի հարցերով փոխնախագահի օգնական Վիքի Դանի խոսքով՝ ամսաթիվը պատահաբար է հայտնվել կերակրացանկի ձևանմուշում։ Նա ընդգծել է, որ անվանումը հարձակմանը միտումնավոր հղում չի եղել։

«Սա ցավալի սխալ էր, և այն չէր նախատեսվել որպես հղում հոկտեմբերի 7-ի հարձակումներին», — հայտնել է Դանը։

Նրա խոսքով՝ ճաշարանի աշխատակիցները սխալ անվանումով ցուցանակները հանել են անմիջապես այն բանից հետո, երբ նկատել են անճշտությունը։

Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակման երրորդ տարելիցին։