Ճապոնիայում կառուցվող թունելում պայթյուն է որոտացել: Երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, չորս մարդ դեռ փլատակների տակ է: Միջադեպը տեղի է ունեցել Նիիգատա պրեֆեկտուրայում, թունելի մուտքից 1,2 կմ հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիին», վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը, հիվանդանոց տեղափոխված բանվորները աշխատել են փլվածքից ոչ հեռու:

Թունելը կառուցվում էր լեռնային տեղանքում Մինամիուոնումա քաղաքի մոտ, դրա երկարությունը 2,8 կմ է: