«Քենդլ» նախագիծը հեռանկարային է, այն առաջ է տարվում մի խումբ տաղանդավոր ֆիզիկոսների էնտուզիազմի շնորհիվ: Այդ մասին այսօր` մայիսի 24-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախագծին օժանդակելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը, որը պետք է լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթի նախագծի համար: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վասիլի Ցականովը:

Նշենք, որ «Քենդլ» ծրագրի շրջանաներում ընթանում է  AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքները: Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթեմֆորդի SLAG կենտրոնների եւ Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: