Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Արցախի հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: