Մայիսի 23-ին, ժամը 00.10-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-2705-222» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Խաչիկ Դաշտենցի փողոցի եւ Նուբարաշենի խճուղու խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու եւ Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի 2 ուղեւորները, «Ֆոլքսվագեն»-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 21.20-ին, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցի թիվ 44/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 23.30-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Դավիթ-Բեկի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «Սամանդ»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:




























