Մայիսի 23-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ապօրինի ծառահատում կատարելու համար բերման են ենթարկել 27-ամյա Արթուր Հ.-ին եւ 31-ամյա Գրիգոր Խ.-ին, որոնք 4 ծառ էին հատել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: