Հայ ազգային կոնգրեսից գնացողները գնացին, մնացողների հետ աշխատում ենք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, նշելով, որ չի ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել ՀԱԿ-ից հեռացած քաղաքական ուժերի քայլը:
«Գնացողները գնացին, մնացողների հետ աշխատում ենք: Ինչպես ասում են` ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»- ասաց Մանուկյանը` խորհուրդ տալով ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցությունների հարցով դիմել Լեւոն Զուրաբյանին կամ Արման Մուսինյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ մայիսի 18 «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ Հայ ազգային կոնգրեսի կազմից: Նույն օրը Հայաստանի լիբերալ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ կուսակցությունը լքում է Հայ ազգային կոնգրեսը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























