Տեղի ունեցած ընտրությունները հետընտրական զարգացումների առումով չտարբերվեցին նախորդից: Այս մասին, այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նա որպես տեղի ունեցածի հիմնական պատճառ նշեց այն, որ խորհրդարանական ընտրությունների հետ  հասարակությունը մեծ հույս չի կապում, հետեւաբար մարդիկ իրենց ձայնը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի հեշտ են վաճառում, քան` նախագահականի:

Ս. Սաֆարյանի ներկայացմամբ, ի սկզբանե անհավատելի պետք է համարվեր, որ կոալիցիայի մեջ գտնվող ուժերը, հնարավոր է, դուրս գան փողոց եւ միասնական շտաբի անդամ ընդդիմադիր ուժերի (ՀԱԿ եւ ՀՅԴ) հետ կարողանան շատ արագ վերադասավորվեն եւ դառնան հետընտրական իրադարձությունների առաջնորդ:

Մյուս կողմից կաշառք վերցնող քաղաքացին դուրս չէր գա փողոց եւ բողոքեր կեղծված ընտրությունների դեմ»,-իր խոսքն ամփոփեց «Ժառանգության» անդամը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի