Հինգ ռուսաստանցիներ եւ Չեխիայի մեկ քաղաքացի մնում են հիվանդանոցում Չասլավ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ռուսական Ան-30 ինքնաթիռը շասսիի խափանման պատճառով բռնկվել էր վայրէջքի ժամանակ:

Այդ ժամանակ ինքնաթիռում 23 մարդ է եղել, 14-ը` ռուսաստանցիներ:

Բոլոր հոսպիտալացվածների մոտ ռազմական բժիշկները այրվածքներ եւ տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ են արձանագրել: Առավել լուրջ վնասվածքներ ունեն Ռուսաստանի երկու քաղաքացիներ: Այդուհանդերձ, տուժածների վիճակը բժիշկների մոտ լուրջ մտավախություն չի առաջացնում, ամենայն հավանականությամբ նրանք մեկ օրից դուրս կգրվեն:
ԱՆ-30 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Չեխիայի տարածքում: