Հայաստանի կառավարությունն այսօր` մայիսի 24-ին հավանություն տվեց ավստրիական «Ռայֆայզեն բանկ ինտերնեյշընլ ԱԳ»-ից 8 մլն եվրո վարկի ստացման համաձայնագրին` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Ա.Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիկ համերգասրահի համար բեմական սարքավորումների ձեռքբերման եւ տեխնիկական վերազինման նպատակով:
Վարկը տրամադրվում է 16 տարով, որից 7 տարին` արտոնյալ: Տարեկան տոկոսադրույքը` 1% է:
Վարկը տրամադրվում է 2011 թվականի սեպտեմբերի 7-ից 9-ը Վիեննայում տեղի ունեցած Գիտատեխնիկական եւ առեւտրատնտեսական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:
Նշենք որ մշակութային օջախների վերազինումը կիրականացվի նույնպես ավստրիական ընկերությունների կողմից:




























