Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի զորավարժությունները կարեւոր քայլ կլինեն դրանց կայացման ճանապարհին: Այս մասին, այսօր` մայիսի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց 4-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր տարր է եւ հիշեցրել, որ աշխարհում ընդունված է, որպեսզի փոքր երկրները, ինչպիսին է Հայաստանը, եւ մեծերը նույնպես, ռազմաքաղաքական դաշինքների մաս կազմեն:

«Հայաստանի համար կարեւոր է մասնակցությունն այդ ռազմաքաղաքական բլոկում»,-ասաց նա:

Նշենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները տեղի կունենան Հայաստանում, սեպտեմբերի 3-8-ին: