ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանի համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը` չմասնակցել կոալիցիայի ձեւավորմանը, անսպասելի չէր: Կարապետյանն իր կարծիքը հայտնել է մայիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, հստակ էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական ուժերի դասավորության փոփոխություն է լինելու: Կոալիցիա չմտնելու ԲՀԿ-ի որոշումը կազդի երկրի քաղաքական կյանքի վրա, վստահ է կարապետյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ արդեն այժմ կարելի է արձանագրել նախագահական ընտրարշավի ոչ պաշտոնական մեկնարկը:
ԲՀԿ-ի որոշման մասին լուրը թարմ էր ուստի Հրայր Կարապետյանը զերծ մնաց հեռուն գնացող եզրակացություններ անելուց, միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը` չմասնակցել կոալիցիայի ձեւավորմանը, անսպասելի չէր: «Ընտրարշավի ընթացքում կուսակցությունը շատ հարցերում ներկայանում էր որպես ընդդիմադիր քաղաքական ուժ»,- նշել է Կարապետյանը` հավելելով, որ անձամբ իր համար կոալիցիայի հավանականությունը 50/50 էր:
Ըստ Կարապետյանի, այժմ հնարավոր է իրադարձությունների երկու զարգացում, կամ ԲՀԿ-ն, չլինելով կոալիցիայում, 2013-ին կաջակցի Սերժ Սարգսյանին, կամ չի աջակցի:




























