Պաշտոնյաներն ամբողջ կյանքի ընթացքում ոչինչ չեն ստեղծել և բիզնեսից ոչինչ չեն հասկանում՝ չգիտակցելով, թե մարդկանց որքան ժամանակ է պետք նոր բիզնես հիմնելու համար։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում Շինարարների փողոցում, որտեղ քաղաքային իշխանությունները փորձում են քանդել կրպակները, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հարություն Մնացականյանը։
«Սա մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է»,- նշել է նա։
Պատգամավորը զանգահարել է ոստիկանություն և հայտնել «կրպակների քանդման հանցագործության» նախապատրաստման մասին, որի կապակցությամբ ավելի վաղ զանգահարել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Ոստիկանությունում վստահեցրել են, որ իրենց աշխատակիցները հնարավորինս շուտ կժամանեն դեպքի վայր։
«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Սևակ Խաչատրյանը, հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը Սահմանադրությունը փոխելու մասին՝ նաև դատական համակարգը բարեփոխելու նպատակով։ «Բայց նրա կուսակիցներն ու պաշտոնյաներն իրենք չեն կատարում դատարանի որոշումը»,- հավելել է նա։
Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել ոստիկանության աշխատակիցը։











