Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր բոլոր հայտարարությունները, մեկնաբանությունները եւ որոշումները կներկայացնի այսօր երեկոյան` Գործադիր մարմնի նիստից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարատուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը:
Նա նշեց, որ կներկայացնեն կուսակցության դիրքորոշումը, թե ինչպիսի պարագայում կարող է լինել կոալիցիա, ինչ հարցերի եւ ինչ ծրագրերի շուրջ:
Ինչ վերաբերում է նախորդ հուշագրին, մասնավորապես` դրա այն կետի ուժի մեջ լինելուն, որով նշվում է, որ կոալիցիոն ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ, նա նշեց, որ այդ մասիn պետք է հարցնել ԲՀԿ-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:




























