Բարձր (IV կատեգորիա) կամ բարձրագույն (V կատեգորիա) ռիսկայնության աստիճանի օբյեկտների շինհրապարակների հարևանությամբ կառուցապատողների կողմից տեղադրվող տեղեկատվական վահանակը պետք է պարունակի նաև QR կոդ։ Դրանում ներառված հղումը պետք է ակտիվ և հասանելի լինի շինարարական աշխատանքների ողջ ընթացքում։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում։

QR կոդը պետք է ապահովի հետևյալ տեղեկատվության հասանելիությունը․ համաձայնեցված նախագծի ճարտարապետական մաս, քաղաքաշինական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներ, ինչպես նաև շինարարական օբյեկտի վերջնական տեսքի տարածական (եռաչափ/3D) պատկեր, որը պետք է ներառի նաև հարակից տարածքների կանաչապատումը։