Մոլդովայի խորհրդարանն այսօր` մայիսի 24-ին, քվեարկել է մի օրինագծի օգտին, որով թույլատրվում է մանկապիղծների քիմիական ամլացումը` հաղթահարելով երկրի նախագահ Նիկոլա Տիմոֆթիի` օրենքի ստորագրման մերժումը, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին երկրի նախագահը հետ էր վերադարձրել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված այդ օրինագիծը, հայտարարելով, որ փաստաթուղթը հակասում է Մոլդովայի Սահմանադրությանը, նաեւ մի շարք միջազգային համաձայնագրերի, որոնք արգելում են խոշտանգումների կիրառումը:
Այժմ, խորհրդարանի կողմից օրինագծի երկրորդ ընթերցմամբ հաստատումից հետո, այն օրենքի ուժ է ստանում եւ գործելու է ողջ երկրի տարածքում` հրապարակումից հետո:




























