Եվրահանձնաժողովը Վաշինգտոնից ծանուցումներ չի ստացել Կիևին հետախուզական տվյալների փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։

«Ո՛չ, մեզ ոչինչ հայտնի չէ այդ տեղեկատվության մասին»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրահանձնաժողովը որևէ ձևով ծանուցում ստացե՞լ է ԱՄՆ-ից Կիևին հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելու վերաբերյալ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան անցյալ գիշեր ԱՄՆ-ից ծանուցումներ չի ստացել ռուսական հրթիռների արձակման մասին։