Այնպես չի, որ Փաշինյանը մինչ օրս հանդգնում է հրաժարվել ԵԱՏՄ, ԱՊՀ վեկտորից, այն, որ ինքը դեռ փորձում է ժամանակ ձգել, դա նոր բան չի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Պուտինի ասածն էլ այն է, որ գնա դիր հանրաքվեի և մեզ վերջնական պատասխան տուր։ Այն հարցերը, որոնք մինչ օրս կուտակվել են հայ–ռուսական հարաբերություններում, դրանք մինչ օրս չեն լուծվել են։ Այն, որ այնտեղ ժպտացել են, մեջքին թմփթմփացրել են, չի նշանակում, որ հարցերը լուծվել են և այսօր հայկական ապրանքները նորից անխոչընդոտ կարողանում են գնալ Ռուսաստան։ Այսինքն ցանկացած պարագայում ասում են՝ տղա, գնա դեռ կողմնորոշվի, այնպես չի, որ մենք քեզ զիջելու ենք»,–ասաց նա։

Անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու խնդրին, Կիվիրյանն ասաց. «Այսօր Հայաստանում կա սովետական մոդելի ատոմակայան, որը սպասարկում է ռուսական կողմը։ Ռուսական կողմն էլ արտահանում է դրա թափոնները, նաև ժամանակ առ ժամանակ իրականացվում է արդիականացում։ Եթե հայկական կողմը գնա այլ մոդելի, ռուսական կողմը կարող է հրաժարվել այս ատոմակայանի հետ կապված սպասարկման խնդիրներից, իսկ արևմտյան կողմը չի էլ կարող դա իրականացնել, որովհետև իրենք չեն կառուցել, իրենք ծանոթ էլ չեն այդ ամեն ինչին։ Հավանաբար սրանով է պայմանավորված, որ ոչ թե իրենք գնացին զիջման, այլ իրենց բացատրվեց հետևանքները։

Մյուս կողմից, այն, որ մինչ օրս Նիկոլ Փաշինյանը կտրուկ քայլերի չի հանդգնում գնալ, ընդամենը օդում ինչ-որ սպառնալիքներ է արտասանում, որ կարող ենք խլել երկաթուղին, այսքան փող են տալու... կարում ես՝ գնա խլի։ Փող ես ուզում՝ գնա պահանջի, ո՞վ է քեզ խանգարում։

Այսքան տարի ինքը համառորեն չի հասկանում որ մի օր մի բան ասելով, հաջորդ օրը մեկ այլ բան ասելով, օդի մեջ կրակելով, ինչ-որ անհասցե սպառնալիքներով և անհասցե շանտաժներով ինքդ քեզ ես վնասում։ Դա մենք տեսնում ենք ինչով է ավարտում, Արցախի անկումը ձեզ օրինակ։ Սա կարող է վերջում շատ վատ ավարտ ունենալ։

Վերջին ամիսներին մենք տեսնում ենք անգամ հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի սառեցում, այսինքն այն ձիուկը, որին հեծնած ինքը ասում էր՝ խնդիր, չկա, խաղաղություն է, ակնհայտորեն երևում է, որ արդեն նշմարվում են խնդիրները, իսկ նշմարվում են նաև իր վարած քաղաքականության արդյունքում:

Իրեն ինչի է թվում, որ դիմացի կողմը քաղաքական մանկամիտ լոխեր են։ Դիմացի կողմը՝ Ալիևը ցույց տվեց, չէ, ոնց կարող է իրեն պտտացնի և ուղարկի համապատասխան տեղեր»,–ասաց վերլուծաբանը։