Երեկվանից Շինարարների փողոցում խանութների քանդման գործընթաց է և այս թեմայի առնչությամբ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը զրույց են ունեցել։
«Մեր գործընկերները գնացել էին, որպեսզի օրինականությունը պահպանեն։ Ու որպես արդյունք պետք է արձանագրել, որ այն խանութները, որի համար դուք այնտեղ պայքարում էիք, չեն քանդվել։ Դուք գնացել էիք պաշտպանելու մարդկանց իրավունքը, ու դրան հանդիման եկավ թաղապետի լկտիությունը։ Որոշել է, որ խանութ ունեցողներին պետք է «բուտկչի» պիտի ասի, Մեսրոպ Մանուկյանին էլ՝ «բուտկի պահապան»,- իր խոսքում ասել է Աննա Գրիգորյանը։
Մեսրոպ Մանուկյանը շեշտել է, որ խանութների սեփականատերերն ունեն սեփականության վկայական. «Այս մարդիկ ասում են՝ մենք պատրաստ ենք գերակա շահի շրջանակում հանձնել համայնքին, բայց եկեք օրինական ճանապարհով գնանք, գնահատեք մեր եղած գույքը, փոխհատուցեք և քանդեք այս բոլորը, քաղաքացին ուղիղ պատրաստ է և ասում է։ Դրան գումարած քաղաքացին նաև դիմել է դատարան, պահանջել՝ որպեսզի չքանդեն, դատարանը բավարարել է, դատարան ասել է՝ այո, ես բավարարում եմ, և քաղաքային իշխանությունը իմանալով, որ դատարանը բավարարել է, մտածել է, որ քաղաքացիները երեկոյան չեն ստանա դատարանի օրինական որոշումը, որոշել էին գիշերը գաղտնի գալ և քանդել այդ կրպակները։ Վարչական շրջանի ղեկավարը մոռանալով իրենց անցյալը, թե մինչև 18 թվականը ՔՊ-ականներն ովքեր են, քաղաքացիներին անվանում էր «բուտկչի», «բուտկի պահապան», «բուտկչիների պահապան»: Այսօր հասկացել է, որ գլխից մեծ ինչ-որ մի բան է կերել, եկավ, ասում էր՝ չէ, ես այդպես չէի ասել, ես ասում էի մենակ բուտկա, քաղաքացիներն ասում է՝ ամո՛թ քեզ, չես ամաչում, դու սուտ ես խոսում, ուղիղ սուտ ես խոսում։ Եվ ես ուզում եմ արձանագրել, որ այն խանութների, որոնց համար ես պայքարում էի, դատարանի որոշումը, որ օրինական կար, որ դուք չեք կարող քանդել, այդ կրպակները չի քանդվել»։
Անդրադառնալով նաև ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե Մեսրոպ Մանուկյանի աները բենզալցակայան ունի, Աննա Գրիգորյանն արձագանքել է. «Մեկ էլ սկսում են հայտարարել՝ Մեսրոպ Մանուկյանի աները բենզալցակայան ունի, ինձ կարող ես բացատրել, ի՞նչ կապ ունի իրենց խանութները քանդելը քո աներոջ բենզալցակայանի հետ, ով դա ունի շատ վատ վաղուց, կապ չունի այդ խանութների հետ»։
Մեսրոպ Մանուկյանը մանրամասնել է, որ բենզալցակայանը կառուցվել է 90-ականներին, այն ունի սեփականության իրավունք, և, որ ընդհանրապես քանդման որոշման հետ կապ չունի. «Որոշ ՔՊ-ականներ դեռ ծնված էլ չեն եղել, որ այդ բենզալցակայանը կառուցվել է։ Բենզալցակայանը ունի սեփականության իրավունք, վարձակալության ժամկետը գործում է, բոլոր օրինական փաստաթղթերն ունի և աշխատում է այդ բենզալցակայանը, այն փողոցի լրիվ հակառակ կողմն է։ Բայց այստեղ ի՞նչ է տեղի ունենում. մարտի են նետվում ՔՊ-ական ծանր արտիլերիան, և գիտեք ով՝ ՔՊ-ի փոխնախագահները, նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը և նախկին ԲՀԿ ակտիվիստ Վահագն Ալեքսանյանը, և այս մարդիկ կոծկելու համար իրենց ապօրինությունները սկսում են խոսել Մեսրոպ Մանուկյանի աներոջ օրինական բենզալցակայանից։ Ընդհանրապես կապ չունի, ի՞նչ կապ ունի»։
Աննա Գրիգորյանն էլ իր հերթին առաջարկել է, որ այս թեմային կարող է անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանը. «Գնացել ասում ես՝ օրինական վճռով այս խանութը չեք կարող քանդել, դատարանը որոշում է կայացրել, այսօր առավոտյան արթնացել են, ասում են՝ Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայան ունի, ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ, սա ուղղակի խայտառակություն է, բայց ասեմ շատ տպավորիչ չէին, երկուսի արգումենտներն էլ խայտառակություն էր, պետք է առաջարկենք Նիկոլ Փաշինյանը միանա, իրենք չձգեցին»։
Մեսրոպ Մանուկյանի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից այդ խանութների քանդման որոշումն այլ նպատակ ունի. «Այդ տարածքում գտնվում է «Ծիրան» սուպերմարկետը, որը պատկանում է նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, որը ի դեպ ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, առավել ևս տիկին Աննա Հակոբյանի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս սուպերմարկետի գործերը, որպեսզի լավանա, ենթադրվում է, այդ դիմացի կրպակները, որ ապամոնտաժվում է, բնականաբար այդ առևտուրը տեղափոխվում է «Ծիրան» սուպերմարկետ։ Եվ այս պարագայում նորից կրկնենք, որ ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, բայց Ծիրան սուպերմարկետի գործերը պիտի լավ լինի, իսկ իշխանությունը պետք է նպաստի, որ լավ լինի «Ծիրան» սուպերմարկետի գործերը։ Եվ ես ակնկալում էի, որ իրենք, օրինակ, պիտի խոսեին, ասեին Մեսրոպի մորքուրի տղան կարտոֆիլի արտեր ունի, կարտոֆիլ է մշակում, կամ քեռու տղան ցորենի արտեր ունի, կամ, չգիտեմ, կինը ավտոմեքենա ունի։
Եթե երկրում կա օրենք, կա դատարանի որոշում, որն ուժի մեջ է մտել, պարտավոր են բոլորը պահպանել դատարանի որոշումը։ Մարդիկ ունեն սեփականության իրավունք. այստեղ մի հատ նոր վատ նախադեպ են առաջ բերում, որ ցանկացած պահին կարող են գալ քաղաքացու սեփականությունը քանդել, ճիշտ է այսօր կա Գագիկ Ծառուկյանի, չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի կամ մյուսի գույքերի նկատմամբ ոտնձգություն, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը քանդում է այն մարդկանց օրինական սեփականության իրավունքով ունեցվածքը, ովքեր ընտրել են հենց իրեն»։











