ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ պատերազմը դադարեցնելու հասնելու համար, հաղորդում է Reuters-ը։

«Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի։ Այդ պատճառով աշխատում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, որպեսզի վերջ դնենք դրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հաստատել է նաև, որ ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տեղեկություններ փոխանցել Կիևին։

«Մենք օգնում ենք նրանց և հետախուզական տվյալներ փոխանցում»,- հայտարարել է նա։

Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում են ավարտել հակամարտությունը, սակայն նրանց միջև շարունակում է ուժեղ թշնամանք պահպանվել, իսկ կողմերն իրենք չեն հասկանում՝ ինչպես հասնել համաձայնության։