«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր թիմակիցների հետ այսօր այցելել է Լոռու մարզի մի շարք բնակիչների։

«Լոռիում այսօր հանդիպեցի մեծ սրտով մարդկանց։

Խոստանում եմ՝ ձեր բարձրացրած յուրաքանչյուր խնդիր ներառվելու է մեր աշխատանքային ծրագրում։

Առաջ ենք շարժվում ամբողջ թափով:

Փոփոխությունը սկսվում է նաև Սվերդլով, Ուռուտ, Բովաձոր գյուղերից»,- գրել է Կարապետյանը։