Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը չի հրաժարվելու պատգամավորի մանդատից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա գրասենյակից:

Չհաջողվեց պատասխաններ ստանալ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությանը, նաեւ նախագահական ընտրություններում իր թեկնածության վերաբերյալ հարցերին:

«Պարոն Օսկանյանը վերջին շրջանում հարցազրույց չի տալիս, մեկնաբանություններ չի անում»,- հայտնեցին նրա գրասենյակից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: