Ռուսաստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի վիրաբույժ Մեսրոպ Չախոյանը կարող է օրենքի առաջ պատասխան տալ մեկ ամսական մահմեդական տղային թլպատելու համար: Վիրահատությունից մեկ օր անց փոքրիկը մահացել է, վիրաբույժ Չախոյանը աշխատանքից ազատվել է:
Թաթարստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Չախոյանը խախտել է նման բժշկական միջամտության ստանդարտների բոլոր պահանջները:
Պարզվել է, որ 60-ամյա վիրաբույժը վիրահատությունն անցկացրել է պոլիկլինիկայում, թեեւ դա պետք է իրականացներ միայն ստացիոնար հիվանդանոցում: Բացի այդ, նա այդպիսի վիրահատություն իրականացնելու լիցենզիա չի ունեցել:
Առողջապահության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին թլպատել միայն 3 տարեկան դառնալուց հետո, երբ երեխայի օրգանիզմը լավ է ընդունում թմրեցումը:
Ներկայումս Չախոյանի դեմ քրգործ է հարուցվել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածի հատկանիշներով:


























