Իրանի ռազմանավերը Արաբական ծովում ծովահեններից խլել են ամերիկյան նավը:

Ադենի ծոցում ամերիկյան Maersk Texas նավը հարձակման է ենթարկվել ծովահենների մի քանի մոտորանավակների կողմից:

Նավաստիների օգնության ահազանգին արձագանքել են այդ հատվածում պարեկություն անող Իրանի ռազմածովային ուժերին պատկանող նավերը: Տեսնելով մոտեցող նավերը, ծովահենները փախխուստի են դիմել, իսկ Maersk Texas-ը շարունակել է իր ուղին, հաղորդում է FARS գործակալությունը:

Թեեւ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ սրված են հարաբերությունները, սակայն երկու երկրներին պատկանող ռազմանավերն առաջին անգամ չէ, որ օգնության են հասնում միմյանց:

Այսպես, այս տարվա հունվարի սկզբին ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը փրկել էին 13 իրանցի ձկնոսների, որոնց փոքրիկ նավը գրավել էին Սոմալիի ծովահենները: Ձկնոսները 40 օր մնացել էին գերության մեջ: Նույնիսկ Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն էր հայտնել Վաշինգթոնին: