Ռուսաստանը չի մասնակցի Աբու-Դաբիում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր լուկաշեւիչը:
«Ռուսական կողմը ձեռնպահ կմնա նման մասնակցությունից, քանի որ հնարավոր չի համարում քննարկել ինքնիշխան երկրի տնտեսական զարգացման հարցերն առանց այդ երկրի կառավարության ներկայացուցիչների մասնակցության»,-ասել է նա, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ «Սիրիայի բարեկամների խումբը» ապրիլի 1-ին, Ստամբուլում, Սիրիաական ազգային խորհուրդը ճանաչել է Սիրիայի ժողովրդին ներկայացնող միակ լեգիտիմ իշխանություն եւ որոշել աշխատանքային խումբ ստեղծել Բաշար Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցների մշակման համար:




























