Մայիսի 25-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատվիրակությունը:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի,  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, կայցելեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Գարեգին Բ-ն: