Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցուն, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ:
Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, մայիսի 23-ի գիշերը Պոդոլսկի Կուրսանտների փողոցում հայտնաբերվել է Տաջիկստանի 39-ամյա քաղաքացու դիակը, ով Մոսկվայում հավաքարար էր աշխատում: Նա մահացել է վզին ստացած հրազենային վանասվածքից:
Մարդասպանին գտել ու ձերբակալել են տաք հետքերով: Պարզվել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է, 49 տարեկան, ով գրանցված է Մոսկվա քաղաքում: Նա խոստովանել է, որ իր եւ հավաքարարի միջեւ վեճ է ծագել, որի ժամանակ ինքը հանել է գազային ատրճանակն ու կրակել:




























