Եվրահանձնաժողովը տեղեկություններ չունի, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։ Դրա մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի գլխավոր ներկայացուցիչ Պաուլա Պինյուն՝ Ուկրաինայում Starlink արբանյակային համակարգի աշխատանքի հնարավոր խափանումների մասին հաղորդումների ֆոնին, գրում է The Guardian-ը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հաստատել են, որ տեղյակ են Starlink-ին առնչվող հաղորդումներին, սակայն հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը՝ մինչև լրացուցիչ տեղեկությունների ստացումը։

«Կարևոր է ասել նաև, որ մենք որևէ ցուցում չունենք, որ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցվել է»,- ընդգծել է Պինյուն։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովում չեն շտապել եզրակացություններ անել Starlink-ի աշխատանքի հնարավոր խափանումների պատճառների և դրանց՝ Ուկրաինայի համար հետևանքների վերաբերյալ։