ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնա նահանգի Բուլհեդ Սիթի քաղաքում անցկացված հանրահավաքում հայտարարել է, որ վերջին երկու տարվա ընթացքում այլ երկրների վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ փոխվել է, և այժմ ամերիկացիներին ավելի շատ են հարգում, քան աշխարհում որևէ մեկին։
«Մեզ բոլորը հարգում են։ Երկու տարի առաջ նրանք չէին հարգում մեր առաջնորդին։ Նրանք ընդհանրապես մեր մեջ ոչինչ չէին հարգում։ Այժմ մեզ ավելի շատ են հարգում, քան աշխարհի որևէ այլ երկիր»,- հայտարարել է Թրամփը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին։
Թրամփը հոկտեմբերի 14-ին ելույթ է ունեցել Արիզոնայում՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ երկրի ընտրարշավային շրջագայության շրջանակում, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին։ Հանրահավաքում նա քարոզչություն է արել հանրապետական թեկնածուների օգտին և փորձել շահել ընտրողների աջակցությունը։




























