Կարիքավոր 119 հազ. ընտանիքներ առաջիկայում կստանան 3-ական շիշ ձեթ: ՀՀ կառավարությունն այսօր` մայիսի 24-ին, որոշում ընդունեց փոփոխություն կատարել ավելի վաղ ընդունած «ՀՀ ներկրված արեւածաղկի ձեթի իրացման մասին» որոշման մեջ: Ըստ այդմ` ձեթը կստանան ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված եւ անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքները։
Հիշեցնենք, որ ՀՀ-ն Ռուսաստանի դաշնությունից 2009 թ. որպես հումանիտար օգնություն ստացել է 1000 տոննա արեւածաղկի ձեթ: 2011 թ. դեկտեմբերին եւ 2012 թ. հունվարին կառավարությունն արդեն իսկ անապահով ընտանիքներին տրամադրել է 3-ական շիշ ձեթ, իսկ այս որոշմամբ գործընթացը շարունակական բնույթ է ստանում:




























