Հնդկաստանը հաջողությամբ «Երկիր-օդ» դասի հրթիռ է փորձարկել: Akash հրթիռը հաջողությամբ արձակվել է արեւելյան Օրիսա նահանգի «Չանդիպուր» պոլիգոնից: Հրթիռի թիրախը եղել է ծովի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը, հաղորդում է The Moscow Post-ը:
Akash հրթիռը դեռ 2008-ից ներառված է Հնդկաստանի հակաօդային պաշտպանության արսենալում եւ ամբողջությամբ հայրենական արտադրության է: Հրթիռի հեռահարությունը 25 կմ է, իսկ մարտագլխիկի քաշը կարող է հասնել մինչեւ 60 կգ-ի:




























