Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ 17 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան 22 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքների համար:
«Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վերանորոգման համար»,- ասված է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս աջակցությունը թույլ կտա ֆինանսավորել հիմնանորոգումը, որը «կվերականգնի կառույցի մեկուսացման ու օդափոխության գործառույթները և կերկարացնի դրա ծառայության ժամկետը»:
«Առանց վերանորոգման՝ կոռոզիան կարող է ջուրը գցել բազմամյա միջազգային ներդրումները և երկարաժամկետ ռիսկեր ստեղծել շրջակա միջավայրի ու անվտանգության համար»,- կարծում են Լոնդոնում:





























