Պաշտոնական խողովակներով առայժմ որեւէ տեղեկատվություն չկա, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է մեղադրանք ներկայացնել ՑԱԽԱԼ-ի մի քանի սպաների` 2010թ. ամռանը Mavi Marmara նավի գրավման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել են Իսրայելի արտգործնախարարության աղբյուրները:
Իսրայելական դիվանագետներն ասում են. «Եթե դա ճիշտ է, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք պետք է լավ քննարկենք պատասխան գործողությունները», հաղորդում MIGnews-ը:
Աղբյուրն ընդգծել է. «Մենք նույնպես միջոցներ ունենք միջազգային ասպարեզում նրանց զզվեցնելու համար: Եթե ուզում են նման խաղ խաղա, իրենք կստանան դա: Նրանք բավականաչափ աքիլեսյան գարշապարներ ունեն: Մենք նման սրում չենք ուզում, բայց մեզ ստիպում են»:




























