Աթենքի կենտրոնական հրապարակում հրապարակային ինքնասպանության են դիմել մայրն ու որդին:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ, 60-ամյա երաժիշտը 6-րդ հարկի պատուհանից ցած է նետել 90-ամյա մորը, որից հետո ինքն էլ է ցած նետվել: Երկուսն էլ տեղում մահացել են:

Սա վերջին ժամանակներս հրապարակային ինքնասպանության առաջին դեպքը չէ: Մայիսի 24-ին եւս մեկ մարդ կտրել է երակները Աթենքի մեկ այլ հրապարակում:

Ապրիլին մի թոշակառու հույն Հունաստանի խորհրդարանի դիմացի հրապարակում ինքնասպան էր եղել` կրակելով իր վրա: Նա մահից առաջ գրություն էր թողել, որտեղ նշել էր, որ իր մահվան համար մեղավոր են քաղաքական գործիչները:

Հունաստանում, տնտեսական ճգնաժամի հետ կապված ինքնասպանությունների կտրուկ աճ է արձանագրվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: