«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում ժամանակավորապես կգործի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բունդիբուգիո տենդի համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից առանձնահատուկ ուշադրություն պահանջող երկրներից ու տարածքներից COP17-ի մասնակիցների ժամանմամբ։




























