Ֆանյա անունով կապիկը ուդմուրտական կենդանաբանական այգուց «Բուրանովյան տատիկներին» հաղթանակ է կանխատեսել «Եվրատեսիլում»:
Կանխատեսում անելու համար Ֆանյայի առաջ երկու փակ դույլ են դրել: Դրանցից մեկի մեջ «Այո» գրառմամբ խնձոր են դրել, մյուսի մեջ` տանձ «Ափսոս» գրառմամբ, հաղորդում է NEWSru.com-ը:
Երկու դույլն էլ հոտոտելով` Ֆանյան դեն է նետել երկրորդ դույլը, իսկ առաջինը բացել է` հանելով խնձորը:
«Բուրանովյան տատիկները» «Եվրատեսիլի» եզրափակչում հանդես գնան մայիսի 26-ին, 6-րդ համարի տակ:




























