2021–2026 թվականներին Հայաստանում վերանորոգման ծառայությունների գներն աճել են։ Արմստատի տվյալների համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի դրությամբ ծառայությունները թանկացել են մոտ 23%-ով, իսկ վերանորոգման նյութերը՝ 10,1%-ով՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ։

Turn.am-ը համադրել է 2021-ի գնային գնահատականները, պահպանված գնացուցակը, 2026-ի հրապարակված առաջարկները եւ պաշտոնական վիճակագրությունը։

2021-ի եւ 2026-ի գնային առաջարկների համեմատությունը ցույց է տալիս, որ մի շարք աշխատանքների արժեքը բարձրացել է։

2026 թվականի հրապարակված առաջարկներով՝ համալիր աշխատանքների արժեքը կազմում է 40 000–55 000 դրամ/մ², իսկ նյութերով ամբողջական վերանորոգման առանձին առաջարկը սկսվում է 70 000 դրամ/մ²-ից։

Գները կախված են աշխատանքների ծավալից, նյութերի որակից եւ ընտրված վերանորոգման մակարդակից։ Պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ ծառայությունների ամենամեծ տարեկան թանկացումը գրանցվել է 2022 թվականին՝ 9,2%։ Նյութերը նույնպես թանկացել են այդ տարի՝ 8%-ով։ 2023 եւ 2024 թվականներին նյութերի գները նվազել են, սակայն վերանորոգման ծառայությունները շարունակել են թանկանալ։

Այսպիսով՝ 2021–2026 թվականներին վերանորոգման ծառայությունների ընդհանուր գները բարձրացել են։ Հատկապես նկատելի է սալիկապատման, պաստառապատման եւ լամինատի տեղադրման թանկացումը, իսկ ամբողջական վերանորոգման բյուջեն անհրաժեշտ է հաշվարկել՝ հաշվի առնելով նյութերի ներառումը եւ աշխատանքների ցանկը։

Առավել մանրամասն Turn.am-ի վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ: